19.05.2024 ● 21:09
19.05.2024 ● 19:50
19.05.2024 ● 19:06
19.05.2024 ● 16:24
19.05.2024 ● 15:17
19.05.2024 ● 15:11
19.05.2024 ● 11:03
19.05.2024 ● 10:00
19.05.2024 ● 09:15
18.05.2024 ● 20:31
18.05.2024 ● 16:51
18.05.2024 ● 16:00
18.05.2024 ● 15:41
18.05.2024 ● 15:10
18.05.2024 ● 14:33
18.05.2024 ● 14:00
18.05.2024 ● 11:30
18.05.2024 ● 11:28
● Աշխարհ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհատեն շփման գիծը
05.07.2012 ● 17:21
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:
Հայտնաբերվել են Սիրիայում վայր գցված Թուրքիայի կործանիչի օդաչուների դիակները
04.07.2012 ● 16:57
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»–ը, Թուրքիայի ղեկավարությունն այսօր հայտարարել է Սիրիայում վայր գցված իրենց ինքնաթիռի երկու օդաչուների դիակների հայտնաբերման մասին։ Հիշեցնենք, որ հունիսի վերջին Սիրիայում վայր է գցվել Թուրքիայի «F-4» կործանիչը։ Սիրիական կողմը պնդում է, որ այդ ինքնաթիռը խախտել է Սիրիայի օդային սահմանը, մինչդեռ Թուրքիան հակառակ բանում է համոզված։ «Ինքնաթիռային ճգնաժամը» լրջորեն սրեց առանց այդ էլ ոչ այնքան հարթ թուրք–սիրիական հարաբերությունները։
Առաջին անգամ Հայոց ցեղասպանությանն առնչվող մի գործ ներկայացվում է ԱՄՆ Գերագույն դատարան
04.07.2012 ● 09:46
Հարութ Սասունյան. «Այս դատավարությունը հիմնականում վերաբերում է վավեր ապահովագրական պահանջների չվճարմանը և ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Գերմանական ապահովագրական ընկերություններն ամոթաբար շահագործում են ցեղասպանության հարցը պարզապես խուսափելու համար ապահովագրական պահանջ ունեցողներին երկար ուշացված ապահովագրավճարները վճարելից»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 10-ին կժամանեն տարածաշրջան
03.07.2012 ● 12:28
ԵԱՀԿ ուսաստանցի համանախագահն ասել է, որ այցի ընթացքում ԼՂ հակամարտության միջնորդները կհանդիպեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների հետ՝ քննարկելու հունիսի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Փարիզում կայացած հանդիպման արդյունքները, բանակցային ներկայիս վիճակն ու հեռանկարները:
Վահագն Չախալյանի հայտարարությունը Ջավախքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ
02.07.2012 ● 11:44
«Երկիր» միությանն է փոխանցվել ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի հայտարարությունը Ջավախքում վերջին դեպքերի կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:
Թուրքիան մի քանի կործանիչ է ուղարկել Սիրիայի սահմանի մոտ
02.07.2012 ● 09:56
Թուրքիան 6 միավոր «F-16» կործանիչ է ուղարկել Սիրիայի սահմանի մոտ։ Ինքնաթիռները սահմանից 6,5 կմ հեռավորության վրա են թռել, բայց չեն հատել այն։ Հաղորդվում է, որ Թուրքիայի այս քայլը արվել է ի պատասխան սիրիացիների կողմից ռազմական օդուժի մոտեցմանը թուրքական սահմանին։
ՄԱԿ–ում Իրանի դեսպանը Արևմուտքին քննադատել է իրական երկխոսությունից խուսափելու համար
30.06.2012 ● 10:49
Մ.Հազայի. «Մեզ համար ակնհայտ է, որ «վեցյակի» որոշ պետություններ որոշակի պատճառներով տրամադրված չեն հարցի լուծումը գտնելուն։ Եթե բանակցությունները չշարունակվեն այնպես, ինչպես պետք է դա լինի, ապա մենք կրկին փակուղու մեջ կմտնենք։ ԱՄՆճն և որոշ եվրոպական պետություններ հայտարարել են, որ մտադիր են մեծացնել մեր վրա ճնշումը ու ավելացնել պատժամիջոցները։ Դա նշանակում է, որ նրանք չեն ուզում լուրջ երկխոսություն սկսել մեզ հետ»։
Սահակաշվիլին ժամանել է Ադրբեջան
29.06.2012 ● 11:03
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սահակաշվիլին առանձնազրույց է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Իրանից Թուրքիա գազամատակարարումը դադարեցվել է գազատարի պայթյունի հետևանքով
29.06.2012 ● 09:42
Ավելի վաղ իրանական գազի մատակարարման դադարեցման մասին հայտարարել էր Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, ով, սակայն, չէր մանրամասնել, թե որն է պատճառը։ Եղան ենթադրություններ, թե Իրանը նպատակային կերպով է դադարեցրել գազի մատակարարումը ի աջակցություն Սիրիայի, ում հետ Թուրքիան վերջերս ծայրահեղ վատ հարաբերությունների մեջ է։
Վարդան Օսկանյանի համար ակնհայտ է՝ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է
28.06.2012 ● 13:30
Կարծում եմ՝ հայկական կողմի բանակցային թերացումը եղել է այն, որ ժամանակից շուտ և պետք եղածից շատ համաձայնել է իր զիջումների բաժնին՝ առանց վստահ լինելու, որ Ադրբեջանն էլ արած կլինի իր առավելագույն զիջումները: Ի դեպ, բանակցային նույն սխալը թույլ է տրվել նաև հայ-թուրքական գործընթացում:
Թուրքիան շարունակում է Սիրիայի սահմանի մոտ ռազմական տեխնիկա կուտակել
28.06.2012 ● 10:38
Թուրքիան շարունակում է Սիրիայի սահմանի մոտ ռազմական տեխնիկա կուտակել: Երեկ երեկոյան ռազմական տեխնիկայի մոտավորապես 30 միավոր շարժվել է դեպի Սիրիային սահմանակից Ռեյհանլը, Յայլադաղը և Ալթընոզու շրջանները:
Եգիպտոսի նոր նախագահի խորհրդականներից մեկը քրիստոնյա կլինի
28.06.2012 ● 09:24
Ընտրված նախագահի քաղաքական խորհրդատու Ահմադ Դեյֆը հայտարարել է, որ Մուրսին մտադիր չէ Եգիպտոսն իսլամական պետության վերածել, և գործում է նրա աշխարհականացման համար:
Սահակաշվիլին ու Ալիևը կհանդիպեն
26.06.2012 ● 15:00
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կմասնակցի հունիսի 28-ից հուլիսի 1-ը Բաքվում կայանալիք «Crans Montana» ամենամյա խորհրդաժողովին։ Վերջինի ընթացքում կքննարկվի Արևելյան Եվրոպայում Ադրբեջանի էներգետիկ դերի հարցը։
Անկարան կործանված թուրքական ինքնաթիռի վերաբերյալ Դամասկոսին նոտա է հղել
25.06.2012 ● 10:24
Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարել է,որ Սիրիայում թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունն ամբողջությամբ Սիրիայինն է, քանի որ ինքնաթիռին հարված է հասցվել առանց զգուշացման: Թուրքական կողմը տեղեկացրել է նաև, որ արտգործնախարար Դովութօղլուն միջադեպի վերաբերյալ մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ և հարցը քննարկվելու նաև ՆԱՏՕ-ում։
Սիրիայում Թուրքայի երկու կործանիչ է ոչնչացվել
23.06.2012 ● 09:53
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե կործանիչները չեն ներխուժել սիրիական տարածքային ջրեր և սահմաններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվել:Վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Գլխավոր շտաբի պետի և մի շարք նախարարների մասնակցությամբ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
Իվանիշվիլին քաղաքացիության հարցով բողոք է ներկայացրել ՄԱԿ
22.06.2012 ● 10:27
«Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով՝ կապված իր քաղաքացիության վերականգման գործընթացի շուրջ ստեղծվող արհեստական խոչընդոտների հետ: Բողոքում նշվում է, որ Իվանիշվիլիին ապօրինի կերպով Վրաստանի քաղաքացիությունից զրկել են և քաղաքացիություն շնորհելու հարցում անհիմն կերպով մերժում են։
Արցախի ԱԳՆ. «Պաշտոնական Բաքուն առ այսօր չի հրաժարվում հակամարտության լուծման` ի սկզբանե որդեգրած ուժային մեթոդից»
21.06.2012 ● 15:27
«Ադրբեջանական կողմը շարունակում է մեկնաբանել միջնորդների հայտարարությունները իր համար նպաստավոր ձևով, առաջադրել նախապայմաններ` դրանով իսկ տորպեդահարելով նշված նախաձեռնությունները: Ադրբեջանը շարունակում է բոյկոտել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված առանցքային գործողությունների իրականացումը, ինչպիսիք են` սահմանային պատահարների հետաքննության մեխանիզմների մշակումը, շփման գծից դիպուկահարների հեռացումը և այլն»։
Էրդողանը Ֆրանսուա Օլանդին հրավիրել է Թուրքիա
21.06.2012 ● 10:53
«Ռիո 20» գագաթնաժողովի բացումից հետո Էրդողանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Մոտ կես ժամ տևած հանդիպման ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ երկկողմանի հարաբերություններում ծանր ժամանակաշրջանից հետո (Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հետ կապված) անհրաժեշտ է բացել նոր էջ։