Քաղաքական

17.04.2018 18:30


Հանրապետության հրապարակում բազմահազարանոց հանրահավաք տեղի ունեցավ (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում բազմահազարանոց հանրահավաք տեղի ունեցավ (տեսանյութ)

Ողջ գիշերը և վաղ առավոտից մեկնարկել են քաղաքացիական անհնազանդությունների ցանցային գործողությունները։ Ի տարբերություն նախորդ օրվա՝ այսօր արդեն փողոցները փակող ցուցարարներին ոստիկանությունը բերման է ենթարկում։

Հոսանքազրկվել է Ֆրանսիայի հրապարակը։

Ցուցարարները տարբեր առարկաներով բարիկադներ են ստեղծում և փակում փողոցները։

Նիկոլ Փաշինյանը հենց նոր քաղաքացիներին կոչ արեց ամբողջ հանրապետությունում մտնել պետական բոլոր գերատեսչություններ, նստացույցեր իրականացնել, մուտքերն արգելափակել։

Նշենք, որ այսօր՝ ժամը 12-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում նախատեսված է քննարկել Հայաստանի վարչապետի ընտրության հարցը: ՀՀԿ-ի ներկայացրած թեկնածուն Սերժ Սարգսյանն է։

***

Ոստիկանները փշալարերով, զրահապատ և ջրցան մեքենաներով վերահսկում են դեպի Սերժ Սարգսյանի առանձնատուն և այնտեղից՝ ԱԺ տանող ճանապարհը։

***

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվանից սկսվել է թավշյա հեղափոխությունը։

***

Նիկոլ Փաշինյնաը հայտարարեց, որ այսօր՝ ժամը 18:30-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու, որը պետք է լինի Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ ամենամեծը:

***

Հանրապետության հրապարակում բազմահազարանոց հանրահավաք տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց հետագա գործողությունների պլանը։

Վաղը պետական շենքերի, փողոցների շրջափակման գործընթացը մեկնարկելու է առավոտյան ժամը 10։00-ից։

Հանրահավաքից հետո ցուցարարները երթ են իրականացրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը