Քաղաքական

02.04.2014 17:45


Դավիթ Հարությունյան. «Մինչև սեպտեմբերի 30–ը կուտակայինները պարտադիր պետք է գանձվեն»

Դավիթ Հարությունյան. «Մինչև սեպտեմբերի 30–ը կուտակայինները պարտադիր պետք է գանձվեն»

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի պնդմամբ՝ մինչև սեպտեմբերի 30–ը կուտակայինները պարտադիր պետք է գանձվեն։

–Հասկանում եմ, որ Սահմանադրական դատարանի այսօրվա որոշման այս մեկնաբանությունը շատերի դուրը չի գալիս, բայց ասեմ՝ թեև ՍԴ–ն ճանաչել է Սահմանադրությանը հակասող, այնուամենայնիվ, նշել է, որ եթե այդ նորմերն այսօրվանից ուժը կորցնեն, ապա կխաթարվի երկրում իրավական անվտանգությունը։ Եվ որպեսզի չխաթարվի իրավական անվտանգությունը, այդ նորմերը կշարունակեն գործել մինչև սեպտեմբերրի 30–ը, իսկ այդ ժամանակահատվածում կառավարությունը և ԱԺ–ն պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի, հիմք ընդունելով ՍԴ–ի որոշման պատճառաբանական մասը, փոփոխություններ կատարեն ՀՀ օրենքում,–ԱԺ–ում լրագրողներին ասել է Դ. Հարությունյանը՝ չբացառելով, որ գանձումներ չկատարող գործատուները կարող են ենթարկվել պատասխանատվության.

–Եթե օրենքը նախատեսում է պատասխանատվություն, ուրեմն կենթարկվեն պատասխանատվության, որովհետև օրենքը գործում է մինչև սեպտեմբերի 30–ը այն տեսքով, որով առկա է։

Դ. Հարությունյանը նաև չի կարծում, որ ՍԴ որոշումը հնարավոր է մեկնաբանել տարբեր ձևերով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը